eSIM ճամփորդական ինտերնետ ամբողջ աշխարհի համար
+995 32 2110077

eSIM տեղադրման ուղեցույց

iOS

1

Ինտերնետ փաթեթներ

Հավելվածի գլխավոր էկրանին ընտրեք նախընտրած ինտերնետ փաթեթը։
2

Փաթեթի գնում

Գնիր նախընտրած փաթեթը։ Ինտերնետ փաթեթը գնելուց հետո կբացվի ակտիվ փաթեթի էջը, որտեղ կերևա MB-ների քանակը և գործողության ժամկետը։ Նույն էջում հասանելի է QR կոդի կոճակը։ Սեղմիր այդ կոճակը։
3

QR կոդ և eSIM ակտիվացում

Հավելվածում QR կոդի բաժնից ընտրիր կանաչ Activate eSIM կոճակը։ Դրանից հետո հեռախոսի Settings. բաժինը կբացվի ավտոմատ։

Էկրանին կհայտնվի Activate eSIM գրությունը — սեղմիր Allow։ Կսկսվի eSIM-ի ավտոմատ տեղադրումը։ Բոլոր պատուհաններում հաստատիր գործողությունը Continue / Allow կոճակներով։

Տեղադրման ավարտից հետո էկրանին կհայտնվի Mobile Plan Setup Complete գրությունը — սեղմիր Done։

4

Միացնել բջջային ինտերնետի կարգավորումները

eSIM-ի ակտիվացումից հետո արտասահմանում ինտերնետ օգտագործելու համար հեռախոսում պետք է միացված լինեն հետևյալ կարգավորումները.

  • Data Roaming
  • Mobile Data

Միացնել Data Roaming:
Բացիր Settings → անցիր Mobile Data կամ Cellular Data բաժին → սեղմիր Mobile Data Options → միացրու Data Roaming-ը։

Ընտրիր COSMOSIM eSIM-ը բջջային տվյալների համար:
Բացիր Settings → անցիր Mobile Data կամ Cellular Data բաժին → SIM-երի ցանկից ընտրիր COSMOSIM eSIM-ը։ (Այս գործառույթը միացրու արտասահմանում)

Նշում․ ձեր հեռախոսում eSIM-ը կարող է չկոչվել COSMOSIM, բայց կարող եք անունը փոխել։


Եթե հեռախոսը չի աջակցում ավտոմատ տեղադրումը.

Հավելվածի QR կոդի բաժնում պատճենիր կանաչ կոճակների տվյալները.

1. SM-DP+ Address

2. Activation Code

Սկզբում պատճենիր SM-DP+ Address-ը։

Այնուհետև բացիր Settings-ը և ընտրիր.
Add eSIM → Use QR Code → Enter Details Manually

Պատճենված SM-DP+ Address-ը տեղադրիր դաշտում։ Հետո պատճենիր Activation Code-ը և տեղադրիր համապատասխան դաշտում։
Սեղմիր. Next → Continue.

Սպասիր, մինչև ակտիվացումն ավարտվի։ Տեղադրումից հետո կհայտնվի Mobile Plan Setup Complete — սեղմիր Done։

Android

1

Ինտերնետ փաթեթներ

Հավելվածի գլխավոր էկրանին ընտրեք նախընտրած ինտերնետ փաթեթը։
2

Փաթեթի գնում

Գնիր նախընտրած փաթեթը։ Ինտերնետ փաթեթը գնելուց հետո կբացվի ակտիվ փաթեթի էջը, որտեղ կերևա MB-ների քանակը և գործողության ժամկետը։ Նույն էջում հասանելի է QR կոդի կոճակը։ Սեղմիր այդ կոճակը։
3

QR կոդ և eSIM ակտիվացում

Հավելվածում QR կոդի բաժնից ընտրիր կանաչ Activate eSIM, կոճակը, որից հետո հեռախոսի Settings. բաժինը կբացվի ավտոմատ։

Էկրանին կհայտնվի Setup your eSIM գրությունը — սեղմիր Setup։ Տեղադրումը կսկսվի ավտոմատ, հաստատիր բոլոր պատուհանները։

4

Միացնել բջջային ինտերնետի կարգավորումները

Արտասահմանում ինտերնետ օգտագործելու ժամանակ համոզվիր, որ միացված են Data Roaming-ը (այն կարող ես գտնել Settings: Connections; Mobile Networks բաժնում) և Mobile Data-ն, իսկ SIM Manager-ում բջջային տվյալների համար ընտրված է COSMOSIM eSIM-ը (այս վերջին գործառույթը միացրու միայն արտասահմանում)։

Նշում․ ձեր հեռախոսում eSIM-ը կարող է չկոչվել COSMOSIM, բայց կարող եք անունը փոխել։


Եթե հեռախոսը չի աջակցում ավտոմատ տեղադրումը.

Ներբեռնիր QR կոդը կամ արա դրա սքրինշոթը։

Բացիր Settings-ը, որոնիր eSIM և սեղմիր Add eSIM։ Կբացվի QR սկաներ։ Ընտրիր Scan QR Code, հետո պատկերասրահից ընտրիր պահպանված QR կոդը։